Եվրամիությունը դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում վեց ամսով կերկարաձգի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ-ի աղբյուրը:
«Տնտեսական պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ տնտեսության որոշակի հատվածներում գործակցությանը, պարբերաբար վերանայվում են՝ հիմնվելով Մինսկի համաձայնագրերի կատարման կարգավիճակի վերջին գնահատման վրա: Մենք այս անգամ ակնկալում ենք նույն մոտեցումը, ինչ նախորդ տարի, երբ դեկտեմբերին նման գնահատում էր իրականացվել», – ասել է աղբյուրը:
Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել էին այս տարվա հունիսին՝ մինչ 2021 թվականի հունվարի 31-ը:
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցներ սահմանեց 2014 թվականի հուլիսի 31-ին՝ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Այդ ժամանակվանից դրանք մի քանի անգամ երկարացվել են: