Մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսի 12 հազար մուտացիա և պարզել, որ դրանցից ոչ մեկը չի ավելացնում վարակելիությունը: Հոդվածը հրապարակել է Nature Communications գիտական ամսագիրը:
Նշվում է, որ կորոնավիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել երեք դեպքում՝ բազմացման, այլ վիրուսների հետ փոխազդեցության և տիրոջ իմունիտետի պատճառով:
Կորոնավիրուսի առաջին փոփոխությունը գրանցվել է մարտի սկզբին, երբ Եվրոպայում սկսեցին տարածվել S գենի մուտացիայով շտամներ, որոնք վերահսկում են սպիտակուցների արտադրությունը թաղանթի այն հատվածում, որը պատասխանատու է դրանց օրգանիզմ ներթափանցման համար:
Այս պահին ամբողջ աշխարհում շրջանառվող նոր տեսակի կորոնավիրուսի գրեթե բոլոր տարբերակներն ունեն այս D614G մուտացիան:
Հետազոտողները նաև մտահոգություն են հայտնել, որ լայնածավալ պատվաստումները նոր մուտացիաների պատճառ կդառնան, որոնք վիրուսը կդարձնեն ավելի վարակիչ: