Պաշտպանական հետազոտությունների կազմակերպության ղեկավար, իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության վայրից լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել: Կադրերը հրապարակվել են Rich Kids of Tehran էջում:
Դրանցում երևում է ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Դեպքի վայրում ասֆալտը քանդվել է, իսկ մոտակայքում կանգնած են վնասված ավտոմեքենաները: Բացի այդ, ճանապարհին արյան լճակ է գոյացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանում սպանվել է գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որը ղեկավարում էր երկրի պաշտպանության նախարարությանը կից հետազոտական և նորարարական կենտրոնը: Իրանում կասկածում են, որ սպանությանը մասնակից է Իսրայելը:
تصاویری از محل ترور #محسن_فخریزاده
pic.twitter.com/7eaKgNpc2u— Rich Kids of Tehran (@RKOTOfficial) November 27, 2020