Ռուսաստանի Դաշնությունից սենատոր Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեսակոնֆերանսի ընթացքում կարեւորել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության ստորագրումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
«Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար»,-ասված է հաղորդագրության մեջ: