Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում նոր Սահմանադրության ընդունման դեպքում չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Այս մասին Լուկաշենկոն ասել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրույցում:
«Ոչ մի Սահմանադրություն ես ինձ համար չեմ գրում: Նոր Սահմանադրությամբ ես արդեն, որպես նախագահ ձեզ հետ չեմ աշխատի»,- ասել է Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994թ.-ից: Նա Բելառուսի առաջին և միակ նախագահն է: