Բեռնատար տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 1-ի ժամը 00։01 րոպեից կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
Այս մասին տեղեկացանք Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ըստ աղբյուրի՝ Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործողության մեջ եղած շուրջօրյա ռեժիմով։