Իրանում, մայրաքաղաք Թեհրանի արևելքում, մարդասպանները գնդակահարել են Իրանի առաջատար միջուկային ֆիզիկոսներից մեկին՝ Մոհսեն Ֆահրիզադե-Մահաբադիին: Նա համարվում էր Իրանի միջուկային զենքի ծրագրի հիմնադիր հայրը:
Հարկ է նշել, որ սա առաջին միջուկային ֆիզիկոսը չէ, որը սպանվել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից: Վերջին տասը տարիների ընթացքում եղել է մոտ 7 նման փորձ:
Իրանը դրա համար մեղադրում է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ գրում է Directorate 4 տելեգրամյան ալիքը: