Wednesday, 27 01 2021
Wednesday, 27 01 2021
01:00
ԱՄՆ-ը դադարեցրել է զենքի վաճառքը երկու երկրներին. WSJ
00:45
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
31-ամյա ջաղացաձորցին գողացած հեռուստացույցը նվիրել էր զոքանչին. հարուցվել է քրեական գործ
00:20
Տղամարդ դարձած կինոաստղ Էլեն Փեյջը բաժանվել է կնոջից
ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են․armtimes.com
Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով
Անտարբերության սերմերից որևէ լավ բան դուրս չի գա. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
23:40
Թայլանդի թագավորն իր սիրելիին հայտարարել է երկրորդ թագուհի
23:30
Բիլ Գեյթսը զգուշացնում է COVID-ից «10 անգամ ավելի վատ» համավարակի մասին
23:15
National Interest-ը նշել է Բայդենի՝ Պուտինին զանգահարելու նպատակը
23:00
Մեծ Բրիտանիայում թույլատրել են Boing 737 Max-ի շահագործումը
22:45
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից
«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները
22:20
Աշխարհին անհրաժեշտ է ԱՄՆ-ի առաջնորդությունը. Պետդեպարտամենտի ղեկավարը
Արա Այվազյանի կոշտ, բայց դիվանագիտական «ապտակը»․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
Խուզարկությունները կատարվում են Նավալնիի բնակարաններում
Իրանի ԱԳ նախարարի այցելության աշխարհագրությունը և հետագիծը
Պուտինն ինքն է զանգահարել Բայդենին. Պեսկով
Արարատ Միրզոյանը լրտես չէ․ սեղանին դրված փաստաթուղթը լրտեսության վերաբերյալ չէ
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք
21:50
ՀԱՊԿ վեց երկրների ռազմական գերատեսչությունները համաձայնեցրել են զորավարժությունների պլանները
21:45
Ղազախստանը սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը
Օրակարգ առանց հայկական գործոնի․ Զարիֆի այցը կրում է զուտ արարողակարգային բնույթ
2030 թվականին Ռուսաստանում գազի հանույթը կարող է գերազանցել 1 տրլն խորանարդ մետրը
Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել
Վեդիում բացվեց խաչքար՝ Արցախում զոհվածների հիշատակին. մասնակցում էր Արայիկ Հարությունյանը
Ռուսաստանը Իրանին Sputnik V կմատակարարի
ԵԽԽՎ-ում մեր բոլոր հանդիպումների առանցքում գերիների հարցն է․ Վլադիմիր Վարդանյան
Թուրքիան ձերբակալել է ԻՊ-ին միացած Ռուսաստանի հինգ քաղաքացիների
20:40
Ղրղըզստանի նախկին վարչապետ Աբիլգազիևը ձերբակալվել է

Ուր են Հայաստանից հետախուզվող ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն ու պաշտոնյաները

Հայաստանը հետախուզում է հայտարարել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի պատասխանատուին, որը պատերազմի օրերին «աչքի էր ընկել» հայերին մանուկից մինչև ծեր ոչնչացնելու վերաբերյալ իր գրառումով: Անմարդկային այդ գրառումը դարձավ միջազգային աղմուկի պատճառ: ՈՒԵՖԱ-ն օրերս կայացրել է այդ անձնավորությանը ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից ցմահ զրկելու, իսկ նրա ակումբին՝ 100 հազար եվրո տուգանելու որոշում:

Իհարկե, արժե հարց տալ ՈՒԵՖԱ-ին, թե ինչու են մեղմ գտնվել ակումբի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ բանականության և բարոյականության կանխավարկածի դեպքում ակումբը անհապաղ պետք է հեռացներ իր պաշտոնյային, ինչը, սակայն, չի արել: Հետևաբար՝ ՈՒԵՖԱ-ն թերևս պետք է առավել խիստ պատժեր, քան 100 հազար եվրոն, որ եվրոպացիները, թերևս, իրենք էլ վճարում են՝ որպես ադրբեջանական նավթի կամ գազի գնորդ: Այստեղ, թերևս, դեր է խաղացել և այն, որ ադրբեջանական նավթային ընկերությունը ՈՒԵՖԱ խոշոր հովանավորներից մեկն է, ինչի շնորհիվ, իհարկե, եվրոպական ֆուտբոլային չինովնիկությունը պատրաստ է աչք փակել շատ բաների վրա: Այստեղ, սակայն, հարկավոր է անդրադառնալ Հայաստանի ՔԿ որոշմանը, պոտենցիալ մարդասպանին հետախուզում հայտարարելու առիթով: Ինչո՞ւ է նա Հայաստանից հետախուզում հայտարարված առաջին և միակ ադրբեջանցի պաշտոնյան: Ինչպես հայտնի է, Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ընդ որում, այդ հետախուզումը հայտարարվել է նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Այսինքն՝ Բաքուն անցել է հոգեբանական տեռորի մարդկանց նկատմամբ, որոնք, ըստ էության, հոգեբանական կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար: Ինչո՞ւ չկա ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական ու պաշտոնյա, որի հանդեպ հետախուզում է հայտարարել Հայաստանը: Պատճա՞ռ չկա: Արցախի դեմ գրոհը բավարար պատճառ չէ՞ այդ հետախուզումը հայտարարելու համար, էլ չասած թուրք պաշտոնյաների մասին:

Ռուսական մամուլում, օրինակ, հրապարակվել են տեղեկություններ, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանից ղեկավարել են Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը: Ընդհանրապես ավելորդ է թերևս խոսել, թե Հայաստանն ինչու և ինչպես մինչև հիմա միջազգային հետախուզում չի հայտարարել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք առնչություն են ունեցել մարդասպան Ռամիկ Սախարովի արդարացմանն ու հերոսացմանը՝ սկսած Ադրբեջանի նախագահ Ալիևից: Իհարկե, միամիտ կլինի մտածել, թե հայտարարվելու էր հետախուզում և հետախուզվողին բռնելու էին և հանձնեին Հայաստանին: Սակայն խնդիրը բոլորովին այդ դաշտում չէ, այլ ընդհանրապես միջազգային քաղաքականության մեջ իրավագիտակցության, իրավունքի ուժի պատկերացման, մտածողության ուղենիշների մասին: Մի բան, որը հիանալիորեն այս տարիների ընթացքում արել է Ադրբեջանը, երբ մենք, օրինակ, ծիծաղել ենք Արցախ այցելողների «սև ցուցակի» առնչությամբ՝ ըստ էության չպատկերացնելով, որ առաջին հայացքից դեմոնստրատիվ այդ քայլը, իրականում քաղաքականության տրամաբանության ձևավորման կարևոր դետալ է, որովհետև պետական քաղաքականության այդպիսի հարցերում չկան անկարևոր դետալներ: Պատերազմի պարտությունը միայն անօդաչուների կամ ՀՕՊ բավարար քանակի պակասից չէ, որ առաջանում է:

Պարտությունն առաջանում է միջազգային քաղաքականության մեջ հայկական ռազմավարության և դրա հիմքում իրավունքի ուժի անբավարար գնահատումից:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում