
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին թենիսիստը հայտարարել է Instagram-ի իր էջում: Խաչանովն այժմ կնոջ և որդու հետ Դուբայում է և սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նախօրեին կատարված թեստավորումը եղել է դրական: Խաչանովը և ընտանիքն արդեն իսկ ինքնամեկուսացած են:
Կարեն Խաչանովը թենիսի միջազգային ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում 20-րդն է: 4 անգամ հաղթել է ATP մրցաշարերում: