Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Հիմա էլ Կարմիր խաչն է հիվանդացել. Անհետ կորած զինվորների հարազատները վրդովված են՝ մեզ կարուսելի մեջ են ուզում գցել

Անհետ կորած զինվորների հարազատները երեկ երեկոյան մեկնել են Ստեփանակերտ։ Կեսգիշերին նրանք հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, ԱԻ նախարար Կարեն Սարգսյանին։ Հարազատներին տեղեկացրել են, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ խաղաղապահ զորքերի գնդապետը և ԱԻ աշխատակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել որոնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը՝ նշելով, որ միայն կարող են մտնել ԱԻ մեկ աշխատակից և ռուս գնդապետը։

«Կոպիտ ասած, մեռելի առևտուր են անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արսեն Ղուկասյանը, որի եղբայրն ու եղբորորդին անհետ կորած են։ Նա պատմեց, որ առավոտյան նորից հանդիպել են Արայիկ Հարությունյանին, նա նորից հավաստիացրել է, որ ամեն ինչ անելու է որոնողական աշխատանքների համար։

«ԱԻ աշխատակցին ենք նորից հանդիպել, որ այսօր պետք է մտնեին, գործողություններ սկսեին, սակայն հիմա էլ խնդիրն այն է, որ Կարմիր խաչի աշխատակիցը ներկա չէ, առանց նրա թույլ չեն տալիս։ Ասում են՝ Կարմիր խաչի աշխատակիցները կորոնավիրուս են։ Հիմա կապվել ենք մյուս ծնողների հետ, որ գնան Կարմիր խաչ, ասեն, որ առողջ աշխատակիցների ուղարկեն Արցախ։ Այսինքն՝ այս պահին Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել, հիմա էլ Կարմիր խաչն է հիվանդացել։ Մեզ կարուսելի մեջ են ուզում գցել»,- ասաց Արսենը։

Եղբայրն ու եղբորորդին Ջաբրայիլում են եղել։ Եղբոր հետ վերջին անգամ երբ խոսել է, Ջաբրայիլում է եղել, իսկ հոկտեմբերի 7-ին եղբորորդին եղել է Հադրութում, խոսել են հետը, որից հետո այլևս ոչ մի լուր չունեն։

Անհետ կորած Գևորգի քեռին՝ Էմիլ Սարգսյանն էլ «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան Գևորգը մոր հետ է խոսել, իսկ հետո ընկերուհու հետ խոսել՝ 17։30-ին, դա եղել է վերջին զանգը։

«Գևորգս սերժանտ էր, Հադրութի հինգերորդ գումարտակի երկրորդ վաշտում էր ծառայում արդեն մեկ տարի ու ինը ամիս, երկու ամսից պետք է զորացրվեր… իմ ծոցն ա մեծացել, ես ոչ մի վատ բանի մասին չեմ ուզում մտածել»,- ասաց Էմիլը։

Նա նշեց, որ իրենք ոչ մի հարց չեն քաղաքականացնում, որևէ մեկի աթոռի մասին չեն ուզում խոսել. «Մեզ մեր երեխաներն են պետք, մենք մտածում ենք լավը, որ մենք պետք է մեր երեխաներին գտնենք։ Իսկ բոլոր զոհված զինծառայողների առաջ խոնարհվում ենք, փառք ու պատիվ նրանց, նրանք հերոսներ են»,- ասաց Էմիլը։

Նա պատմեց, որ թեև Կարմիր խաչից պատճառաբանել են, թե չեն կարող գալ, քանի որ բոլոր աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով, այնուամենայնիվ, Ստեփանակերտում նրանք տեսել են Կարմիր խաչի մեքենաներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում