Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Ֆրանսիական բեկում՝ Արցախի հարցում. Բայդենի վարչակազմի ընտրությունը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իբրև Մինսկի խմբի համանախագահ պետություն՝ արդյունավետ չի համարում միակողմանի ճանաչման տարբերակը, որի մասին օրերս բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը: ԱԳՆ այդ արձագանքը անսպասելի չէ՝ հատկապես, որ այն հնչել էր նաև Սենատի քննարկումից առաջ դրան մասնակցած ԱԳՆ ներկայացուցչի շուրթերից:

Այդուհանդերձ, տեղի ունեցածը ամենևին լոկ հռչակագրային պատկեր չէ, այլ քաղաքական վեկտորի սկզբնաղբյուր, որի ծավալումն անշուշտ կախված է մի շարք հանգամանքներից: Սենատում Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը նոր իրավիճակի մեկնակետ է ոչ միայն Արցախի հարցում: Ֆրանսիայի Սենատը սահմանում է ընդհանրապես եվրոպական հարցի նոր մեկնակետ՝ պաշտոնական Փարիզին ընձեռելով եվրոպական լայն քաղաքականության նոր դաշտ:

Սենատի ճանաչմանն արժանացած բանաձևը կարող է դառնալ նոր Եվրոպայի սկիզբ, որտեղ անվտանգային ճարտարապետության առանցքում կարող է հայտնվել ֆրանս-ռուսական գործակցությունը: Կստացվի՞ դա Մակրոնի մոտ, թե՞ ոչ՝ իհարկե առանձին հարց է՝ կապված մի շարք գործոններից: Ակնառու է, սակայն, որ Փարիզը Արցախի հարցում իր կայացրած որոշումով առերեսում է Եվրամիությունում Թուրքիայի գլխավոր հենարանին՝ Գերմանիային, որը ըստ էության վերածվել է արևմտյան աշխարհում Անկարայի ազդեցության գործակալի: Միաժամանակ, Բեռլինը նաև դիրքավորվել էր եվրոպական անվտանգային գոտում ռուսական ուղղությամբ գլխավոր որոշողի դիրքում: Սենատի ճանաչումը հարցականի տակ է դնում այդ հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ առնչվում է Ռուսաստանի համար կենսական խնդրի՝ Կովկասին, և դրանում ռուսական ռազմական ներկայության նոր կետին՝ Արցախին:

Ֆրանսիայի մեկնակետը Մոսկվային տալիս է արցախյան նոր կետում Թուրքիայի և Բաքվի հանդեպ ամրության պաշար: Մակրոնի և Պուտինի որոշակի համադրված խաղը նկատելի էր պատերազմի ամբողջ ընթացքում: Դրա վկայություն է թերևս այն, որ ճանաչման հարցը Ֆրանսիայի Սենատի օրակարգում է հայտնվում ոչ թե մինչև պատերազմի դադարն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը, այլ դրանից հետո: Փարիզը Մոսկվային գործնականում առաջարկում է հրաժարվել Բեռլինի հետ առևտրային կոնցեպտից և Անկարա-Բեռլին ռազմաքաղաքական չբարձրաձայնված, սակայն շոշափելիորեն աշխատող կոնցեպտին համադրել Փարիզ-Մոսկվա կոնցեպտը: Հաջորդ քայլն ըստ ամենայնի Ռուսաստանինն է:

Անկասկած վճռորոշ է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը: Ո՞ր կոնցեպտի հետ աշխատանքը կնախընտրի ԱՄՆ նոր վարչակազմը՝ Փարիզ-Մոսկվա՞, թե՞ Բեռլին-Անկարա: Համենայնդեպս, դատելով նախընտրական շրջանում Բայդենի հայտարարություններից, կա շանս Փարիզ-Մոսկվայի համար: Ի վերջո, հետխորհրդային ամբողջ շրջանում Վաշինգտոնը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընտրել է այդ տարբերակը: Շեղումը սկսվեց Թրամփի նախագահությունից: Բայդենը կվերականգնի՞ առանցքը: Դա շանս է նաև Հայաստանի համար, եթե Երևանում հնարավոր լինի ձևակերպել ռազմավարական հեռանկարներ՝ դուրս գալով Մինսկի խմբի համանախագահության հետ աշխատանքում սպառողի մոտ երեք տասնամյակի կարգավիճակից և ձեռնամուխ լինելով հայկական իրավունքների ամրագրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում