Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Ես միշտ եղել եմ մեծամասնության հետ. Վարդան Ղուկասյանը ևս պահանջում է վարչապետի հրաժարականը

«Ես միանշանակ միանում եմ խմբակցության պահանջին։ Ես ոնց կարող եմ ժողովրդի ու խմբակցության հետ չլինել։ Ժողովուրդը ինչ որ ասում է, ազգը, մեծամասնությունը ինչ որ ասում է, ես դրա կողմնակիցն եմ։ Ես ոնց կարող եմ մեծամասնության կողքին չլինել։ Ես միշտ եղել եմ մեծամասնության հետ և այդպես էլ ապրում եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին՝ միանո՞ւմ է խմբակցության պատգամավորների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, թե՞ ոչ։

Դուք ուզում եք ասել, որ ազգի մեծամասնությունը պահանջո՞ւմ է վարչապետի հրաժարականը՝ հարցրինք: «Միանշանակ։ Փողոցում էլ քիչ մարդ կա լոկ մի բանի համար, որ երբ երկու տարի առաջ դուրս եկան փողոց, էդ մարդկանց երեսից Նիկոլ Փաշինյանը եկավ, դարձավ երկրի վարչապետ։ Հիմա որ էդ մարդկանց տեսան, հավանական է կամաց-կամաց պակասեցին։ Բայց որ էդ մարդիկ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին, դա փաստ է։ Ստեղ որոշակի մարդիկ կան, մեծամասնությանն էլ լավ գիտեք»,- ասաց Ղուկասյանը։

Մեր հարցին՝ վարչապետի հրաժարականին հասնելուց հետո ո՞ւմ է ուզում տեսնել վարչապետի պաշտոնում, ունի՞ վարչապետի իր թեկնածուն, Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ։ Ես հիմա պատրաստ չեմ այդ խոսքն ասելու»։

Դիտարկմանը՝ եթե միանում է իր խմբակցության առաջ քաշած պահանջին, ինչո՞ւ չի մասնակցում ակցիաներին, նա պատասխանեց. «Ես հիմա հիվանդ եմ, ամիսուկես է, երկու ամիս է՝ հիվանդ եմ, դուրս չեմ գալիս։ Հեռուստատեսությամբ եմ նայում»։

Պատերազմին է՞լ եք հեռուստատեսությամբ հետևել՝ հարցին Ղուկասյանը պատասխանեց. «Այո։ Մենք պատրաստվեցինք, որ գնանք, մարդ ուղարկեցինք 200 հոգի տղաներիս հետ, ամեն ինչ պատրաստել էինք, էսպես, բան, բայց ես հիվանդանոցում պառկած եմ եղել, նախ՝ Երևանում, հետո՝ Գյումրիում։ Նոր-նոր ոտքի եմ կանգնում։ Կորոնավիրուսով էի վարակվել։ Ոչ թե պահ էի մտել ու անունը դրել կորոնավիրուս, այլ իրոք հիվանդ էի ու մինչև այսօր»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում