Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ իրենց զինծառայող երեխաներին հանեն Արցախից:
«Մեր երեխեքը ծառայում են Ղարաբաղի տարածքում, և եղել է խոսք, որ պետք է մեր հայկական զորքը Ղարաբաղից հանեն: Հիմա հարցն էն է, որ ամսի 30-ին Լաչինը փակվելու է, Բերձորը տրվելու է Ադրբեջանին, և մեր էրեխեքը մնալու են էնտեղ գերի: Էս հարցը ո՞վ է լուծելու և ո՞նց են լուծելու»,- նշեցին զինծառայողների հարազատները:
Նրանք վրդովվում են. «Կռիվը վերջացել է, մեր ողջ-առողջ էրեխեքը գերի պետք ա մնա՞ն: Մենք չենք ասում, որ մեր էրեխեքը չծառայեն: Թող էլի ծառայեն, բայց թող բերեն ՀՀ տարածքում ծառայեն»:
Մանրամասն՝ տեսանյութում: