Թուրքմենստանի իշխանությունները երկրի 45 տարեկանից բարձր բնակիչներին արգելել են ուղևորություններ կատարել տարածաշրջանների միջև: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային ծառայությունը՝ «Ռադիո Ազատլըկ»-ը՝ իր թղթակցին հղումով: «Մեդիա-Թուրքմեն» պարբերականը պնդում է, որ արգելքը մտցվել է 50 տարեկանից բարձր տարիքի բնակիչների համար, և նրանց արգելվում է լքել իրենց բնակավայրը:
Երկրի արևելքում գտնվող Լեպաբ վելայաթի «Ազատլըք»-ի թղթակցի խոսքով, առողջապահական հաստատությունները, ոստիկանությունը և այլ պաշտոնական մարմիններ նոր սահմանափակումների պատճառները բացատրում են նրանով, որ 45-ից բարձր տարիքի մարդիկ ունեն թույլ իմունիտետ և վարակիչ հիվանդությունների նկատմամբ նախահակվածություն ունեն: Ամենայն հավանականությամբ, արգելքը մտցվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով, չնայած Թուրքմենստանի իշխանությունները պնդում են, որ երկրում վարակվածներ չկան: