Sunday, 17 01 2021
Sunday, 17 01 2021
Առաջիկա օրերին Երևանում ցերեկվա ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ
09:32
Tesla-ն գերեզմանոցում հայտնաբերել է գոյություն չունեցող մարդու
09:23
ԱՄՆ նախագահի երդմնակալությանն ընդառաջ Facebook-ը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել
09:15
Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական պետլաբորատորիաներում
Շրջափակված երկաթուղու բացումը կոչված է Հարավային Կովկասին ապահովելու նոր բարգավաճում. Neue Zürcher Zeitung (Շվեյցարիա)
00:00
Pfizer-ը և BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար
Սյունիքում սահմանների փոփոխություններով պայմանավորված՝ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով
Սուտ է. ԱԱԾ-ն արձագանքում է Միքայել Մինասյանին
Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը
23:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի 15 տեսակի մետաղներ Իրան տեղափոխելու համար
23:15
ԱՄՆ առողջապահության նախարարը հրաժարական է տվել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին
23:00
Բայդենը պետքարտուղարի տեղակալների թեկնածուներ է առաջադրել
Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին
Ծառուկյանը անդրադարձել է գյումրեցիների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի արտահայտությանը
22:30
Հնարավոր է՝ COVID-19-ը առաջացած լինի Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում․ Պոմպեո
Միքայել Մինասյանը պետք է պատասխան տա սուտ մատնության համար. Արարատ Միրզոյան
Երևանի դպրոցներից մեկը նոր տնօրեն ունի․ քաղաքապետի պաշտոնակատարը ստորագրել է որոշումը
Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով․ ԿԳՄՍՆ
22:15
Հնդկաստանում մեկնարկել է Covid-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Երբ և ինչպես է ընդունվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. իրավապաշտպանի հիշեցումը
Իրանը կարող է միանալ ռուս-թուրքական հակաամերիկյան համաձայնությանը, ինչն աղետալի կլինի Հայաստանի համար
Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան
«Հանուն Հանրապետության» անդամները քաղաքական քննարկումների շարքը սկսել են Ստյոպա Սաֆարյանի հետ հանդիպումով
21:50
Նորվեգիան պարտադիր կդարձնի սահմանին կորոնավիրուսի թեստավորումը
Հիշում ենք ապրիլյան պատերազմը
16+ ուժերի համար ներկա պահին իրատեսական չէ արտահերթ ընտրություններում հաղթանակ արձանագրելը
21:36
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին ընդդեմ Հայաստանի բողոք է ներկայացրել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տվյալներ ունի մի քանի տասնյակ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց վերաբերյալ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև հայտնել է, որ կան անհետ կորած քաղաքացիական անձինք, որոնց վերաբերյալ տվյալներ են հավաքագրում: Այս մասին նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկմանը տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հստակ թվեր չեմ կարող ասել: Բաց աղբյուրներից և սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերի և լուսանկարների միջոցով մոտ 30 ռազմագերու տվյալներն ենք կարողացել պարզել: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կյանքեր փրկել: Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ ունենք քաղաքացիական կորած անձինք, որոնց վերաբերյալ նույնպես տվյալներ ենք հավաքագրում: Նրանք եղել են Արցախում՝ իրենց տներում ու բնակավայրերում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Ներկայումս ունենք մոտ 30 անհայտ կորած քաղաքացիական անձ: Նրանց թվում կա 11 հաստատված մահվան դեպք, որից 7-ի մարմինները պատերազմից հետո վերադարձվել են կամ գտել են փրկարարները: Վերադարձված դիերի գրեթե բոլորի մարմիններին առկա են եղել խեղման և անդամահատման, ընդհուպ՝ գլխատման դեպքեր, որոնց մի մասը կատարվել է դեռևս այդ անձանց կենդանի վիճակում, մյուս մասը՝ մահից հետո»,- ասաց Բեգլարյանը:

Նա հայտնել է, որ բոլոր դեպքերը վերլուծում և ներկայացնում են ԿԽՄԿ-ին և ռուսական կողմին: Առայսօր հայկական կողմին փոխանցվել է ավելի քան 400 մարմին: Ընդ որում՝ մի մասին ԿԽՄԿ-ն ու փրկարարներն են գտել՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, իսկ մի մասը փոխանակվել է: «Գլխավորապես այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, հայերի ավելի շատ մարմիններ կան, քան մեր կողմում ադրբեջանցիների: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն ժամանակ է ձգում դիերի փոխանակման հարցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ ԿԽՄՆ-ն և փրկարարները եղել են ռազմական գործողությունների շրջանում գտնվող շատ բնակավայրերում, սակայն մարմիններ չեն գտել: Դրանից էլ հետևություն, որ ադրբեջանական կողմը հավաքել է մարմինները, որից հետո միայն թույլ տվել, որ սկսվեն որոնողական աշխատանքները: Հավաքել են մեր մարմինները և անընդհատ ժամանակ են ձգում: Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Այդպիսով նրանք նպատակ ունեն լրացուցիչ ազդել ներհայաստանյան իրավիճակի վրա և խորացնել հարազատների հոգեբանական տառապանքները, ինչի մասին են վկայում նաև տեսանյութերի տարածումը: Հարկ է նշել, որ այս գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից: Տարածվող տեսանյութերն ու լուսանկարները ադրբեջանական բանակից կարող էին դուրս գալ միայն իշխանությունների թույլտվությամբ ու վերահսկողության ներքո: Այդպիսով՝ ադրբեջանական կողմի նպատակը մեր հասարակությանը հոգեբանորեն ճնշելն է: Մենք շարունակում ենք հավաքագրել ու մշակել բոլոր տվյալներն ու վերլուծություններ, կատարել դրանք ներկայացնելով ՊԲ-ին, ԿԽՄԿ-ին, Գերիների և անհայտ կորածների հանձնաժողովներին: Այս տեսանկյունից անելիքներ ունի նաև միջազգային հանրությունը, իսկ մեր կառավարությունը նույնպես պետք է անի առավելագույնը զոհվածների մարմիններն ու գերիներին վերադարձնելու համար»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում