Thursday, 28 01 2021
Thursday, 28 01 2021
Ուղիղ․ Ազգային-ժողովրդավարական բևեռը երթով աջակցություն է հայտնում բանակին
Չի ավարտվել՝ հզոր, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան և Արցախ կառուցելու մեր պայքարը. Մանե Թանդիլյան
Ծնկեցինք, բայց չընկանք, որպեսզի վաղն ավելի ուժեղ կանգնենք. Արսեն Թորոսյան
Պարո՛ն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները. Վլադիմիր Վարդանյան
Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանի խոսքը Բանակի օրվա առիթով
Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները շարունակեն սրվել, Հայաստանը կկանգնի վտանգավոր ընտրության առաջ
12:55
Telegram- ում նամակագրությունը WhatsApp- ից փոխանցելու գործառույթ է հայտնվել
Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
12:45
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները այցելել են սահմանամերձ Ոսկեպար համայնք
«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում
Վազգեն Մանուկյանը հոգեվարքի մեջ գտնվող խեղկատակ է. Նա հիմա պետք է բանտախուցը կիսեր Նաիրի Հունանյանի հետ
12:30
ԱՄՆ նոր պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերություններն աշխարհում «ամենակարևորն» է անվանել
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբեր ճանապարհներ կան, ընդհուպ մինչև ֆիզիկական․ Վահան Բադասյան
Սադիր Ժապարովն ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը
12:17
Ճապոնիայում ԱՄՆ-ի զինվորականի նկատմամբ գործ են հարուցում թմրանյութերի մաքսանենգության համար
Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը․ Պավլիկ Մանուկյան
Հայկական բանակը չի պարտվել, բանակը դեռ հաղթելու է
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին և զինվորներին՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի համար
Հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Մոսկվայում խաղաղ ակցիան շարունակվում է
Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
11:30
Պակիստանյան ավիաուղիների օդաչուն պատմել է Փենջաբի երկնակամարում նկատած ՉԹՕ-ի մասին
11:20
Կիևը դիմել է Ինտերպոլ՝ Ղրիմ թռչող ինքնաթիռների որոնման համար
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, ապաքինվել՝ 592-ը․ 242 նոր դեպք է հաստատվել
Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ
Երբեք անորոշությունը, վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար. Գարեգին Բ
Մարտունու և Ջաբրայիլ շրջաններից հայտնաբերվել է 3 աճյուն
Փաշինյանը պայման դրեց լրագրողի առջև

ՈՒԵՖԱ-ի մեղմ որոշումը Ադրբեջանի չեմպիոնի վերաբերյալ…

ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, այնպես էլ ակումբին։ ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: ՈՒԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը այսօր որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվելու ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ՝ սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ ադրբեջանական ակումբին տուգանել 100,000 եվրոյով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը հանդես էր եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Իբրահիմովը։

Կարճ ժամանակ անց Իբրահիմովը Ֆեյսբուքից հեռացրել էր գրառումը պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Այնուամենայնիվ, արձանագրելով ըստ էության հայերին ցեղասպանելու հորդորը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էր եկել հայտարարությամբ. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները: «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել: Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների՝ «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանություն իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնության կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»։

Հայկական ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական բողոքը, որոշ դիտարկումների համաձայն, փաստի առաջ էր կանգնեցրել ՈՒԵՖԱ-ին։ Վերջինս ուղղակի պարտավոր էր համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։ Դժվար է մտաբերել գեթ մեկ դեպք, երբ ֆուտբոլային ակումբի պաշտոնական ներկայացուցիչը մարդկանց սպանելու և բնաջնջելու կոչ անի։

Պետք է արձանագրենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունից «Ղարաբաղին» դուրս թողնելը ամենամեղմ պատիժը կարող էր լինել։ Նախադեպը չունեցող այս արարքից հետո «Ղարաբաղը» պետք է զրկվեր ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից, բայց…

Կարո՞ղ ենք արդյոք ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը համարել համարժեք և արդարացի։ Բնավ ոչ։ Ակումբի որակազրկումից բացի՝ այլ պատժամիջոցի կիրառումը նշանակում է, որ ՈՒԵՖԱ-ն անուղղակի կերպով խրախուսում է ֆուտբոլը քաղաքականացնելու, մարզաձևը ռազմաքաղաքական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև խաղաղ բնակչության սպանդ իրականացնելու ադրբեջանցիների մղումները։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում