Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Արթուր Մանուկյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Սարգիս Գրիգորյանի հետ հանդիպեցի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխեմերսի հետ:
Ի շարս այլ հարցերի, քննարկեցինք պատերազմի ավարտից ի վեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոն, որ ձգտում է դառնալ հարավկովկասյան նոր աշխարհակարգ:
Հանդիպման ժամանակ խոսեցինք երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ քայլերի, այդ թվում արտահերթ գործընթացների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը երկուստեք կարևորեցինք Հայաստանի տնտեսության մեջ Նիդերլանդական ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը,այլ ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: