Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Արա Այվազյանը շատ լավ գիտի, որ ստում է. իրերն իրենց անուններով կոչենք՝ ունեցել են դիվանագիտության կոլապս

Ռազմադաշտում ունեցել ենք պարտություն, որովհետև անհամաչափ ուժերի դեմ են մեր զինվորները պայքարել։ Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը։ Նա չի մեկնաբանել, թե ինչպիսին է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը։ Նախարարի գնահատմամբ՝ եռակողմ հայտարարության դրական կողմը Հայաստանի համար այն էր, որ պատերազմը դադարեց։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Արա Այվազյանը փորձված դիվանագետ է և շատ լավ գիտի, որ ստում է: «Դիվանագիտության մեջ սուտ խոսելն էլ մեծամասամբ հավասար է մեկ բաժակ ջուր խմելուն։ Կա կորպորատիվ շահերի պաշտպանության հարց, և ըստ երևույթին նա ուզում է հանդես գալ որպես իշխանություններին ոտքով-գլխով նվիրված նոր նախարար։ Իսկ եթե իրականությունն ասենք, ապա տեղի է ունեցել դիվանագիտության կոլապս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Նավասարդյանի՝ իր նշածների վառ օրինակը հենց ստորագրված փաստաթուղթն է. «Եթե իսկապես արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չի եղել, ապա լավ չէ։ Իսկ եթե տեղյակ է եղել և գնացել է այդ քայլին, ապա կրկնակի վատ է։ Քանի որ հիմա արդեն իրերն իրենց անուններով ենք կոչում, ապա 30 տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը ղարաբաղյան հարցում ունեցել է ձախողումներ, և դրա գագաթնակետը եղան վերջին դեպքերը։ Պատերազմական գործողությունների ժամանակ արտաքին գործերի նախարարությունը իրեն ցուցաբերեց որպես քաղաքական իմպոտենտ։ Անգամ բոլոր այն պետությունները, որոնց հետ մենք կկարողանայինք գտնել համագործակցության եզրեր, դա չարեցինք»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես առաջին հերթին նկատի ունեմ Չինաստանը։ Փաստորեն անհաջողությամբ պսակվեցին մեր հարաբերությունները նաև Իրանի հետ։ Մենք չենք կարողանում օգտվել այն առիթներից, որոնք առաջացան, օրինակ, Պակիստանի ենթատեքստում։ Մենք չկարողացանք օգտագործել նաև Հնդկաստանի հնարավորությունները, և այդպես շարունակ։ Երբ ինքը խոսում է հաջողությունների մասին, այդ դեպքում ո՞ւր մնաց եռակողմ բանակցային գործընթացը։ Ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահների առկայությունը, որն ընդհանրապես չկա։ Որտե՞ղ մնաց ամենակարևոր հարցը, որ առ այսօր կախված է օդում՝ կարգավիճակը։ Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք։ Փաստորեն շարունակվում է այն, ինչ սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Կասկածներ են առաջանում, որ գոյություն ունի այդ փաստաթղթի նաև գաղտնի հավելվածը, ինչպես Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի դեպքում։ Նույնիսկ չեմ ուզում մտածել՝ ինչ կլինի հետագայում, բայց իրականանում է Թուրքիայի վաղեմի երազանքը՝ կտրել Մեղրին Հայաստանից։ Ես ոչ մի լավ հեռանկար չեմ տեսնում»։

Դիտարկմանը՝ արդյոք պատերազմը չսկսվե ՞ց, որովհետև ձախողել էինք դիվանագիտությունը, Արման Նավասարդանը պատասխանեց. «Դա կլասիկ ձևակերպում է։ Կարող ենք այդպես ասել։ Իր ասածը փիլիսոփայության լեզվով կոչվում է սոփեստություն, ինչն էլ նշանակում է ստախոսություն։ Մենք դրան ականատես եղանք այն 44 օրերի ընթացքում։ Ժողովրդին չի կարելի ոչխարի տեղ դնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում