ԱՄՆ Նևադա նահանգում անկանոն կրակոցների արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվե ՝ չորսը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Հենդերսոն քաղաքում նոյեմբերի 26-ի առավոտյան, երբ ԱՄՆ-ում նշում էին Գոհաբանության օրը: Ոստիկանությունը հաղորդումներ է ստացել քաղաքի տարբեր մասերում տուժածների մասին, իսկ ավելի ուշ հրազենային վնասվածքներ ստացած հինգ մարդ է հայտնաբերվել: Արդյունքում 22-ամյա երիտասարդը մահացել է, մնացած տուժածները ուղարկվել են հիվանդանոցներ:
Ոստիկանության նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակվողները մեքենայով շրջել են քաղաքում, և անկանոն կրակոցներ արձակել քաղաքացիների վրա՝ առանց ակնհայտ դրդապատճառի: Իրավապահները սկսել են որոնել երկու կասկածյալների՝ 20-30 տարեկան սպիտակ տղամարդու և 20 տարեկան կնոջ:
Հայտնի է, որ նրանք հետագայում բերման են ենթարկվել կրակոցների հետ կապ չունեցող մեղադրանքներով: