Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 60 930 094 մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդների թիվն աճել է 583 124-ով: Միևնույն ժամանակ, համաճարակի ամբողջ ընթացքում, կորոնավիրուսից մահացել է 1 431 513 մարդ: Ապաքինվել է ավելի քան 39 միլիոն մարդ: Հիվանդության տարածման թվով ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջին տեղում, Հնդկաստանը՝ երկրորդ, իսկ Բրազիլիան երրորդ տեղում է: