Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

ԳՇ-ն առաջարկում է եռամսյա վարժական հավաքներ իրականացնել. մինչդեռ պատերազմից հետո հարկավոր են համակարգային լուծումներ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբն առաջարկում է ռազմական դրության չեղարկումից հետո եռամսյա վարժական հավաքներ իրականացնել և կազմակերպել սահմանային ծառայությունը՝ մինչ Զինված ուժերը կկազմավորվեն նոր կառուցվածքով և կիրականացնեն սահմանային ծառայություն: Այդ մասին երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմը» չեղարկելու նախագիծը, որին հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն։

Ալբերտ Բաղդասարյանի խոսքերով՝ ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելիս պետք է հաշվի առնվեն մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ըստ ԳՇ ներկայացուցչի՝ խնդիր կա սահմանների պահպանության հետ կապված, քանի որ անձնակազմն այսօրվա դրությամբ հոգնած է: 44 օր մարտական գործողություններից հետո խնդիրներ ունի հանգստանալու, վերականգնվելու։ Դրան զուգահեռ էլ, Հայաստանի սահմանային շուրջ 520 կմ տարածքի պահպանության խնդիր կա, որն էլ պետք է իրականացնեն Զինված ուժերը: Ըստ նրա` ռազմական դրությունը չեղարկելը շատ հեշտ է, և հասկանալի է` սպասելի հանրության համար, սակայն գլխավոր խնդիրն այն է, թե այդ դեպքում սահմաններում ծառայությունն ինչպես է կազմակերպվելու: Նրա համոզմամբ` եթե հնարավոր է այժմ կազմակերպել զորահավաքային զորակոչ և իրականացնել սահմանների պահպանություն, ապա Զինված ուժերը խնդիր չեն տեսնում ռազմական դրությունը չեղարկելու համար: «Նախագծեր ենք նախաձեռնել, որպեսզի ռազմական դրությունը վերացնելուց հետո զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրում կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում, փուլային տարբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում որոշակի անձնակազմ պետք է ունենանք, որ կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս և մտնում է, դրա համար մարդ պետք է ունենանք հենակետերում»,- ասել է Բաղդասարյանը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքերով՝ պատերազմից հետո պետք է արդեն իսկ լրջագույն վերլուծություններ արված լինեին, համակարգային փոփոխությունների հիմքերը արդեն պետք է դրված լինեին։ Իսկ վերը նշվածը ընդհանուր համատեքստում մանրուք է։ «Մեզ պետք է մտածողության, գաղափարախոսության փոփոխություն, մեզ պետք է պետական համակարգի ամբողջական փոփոխություն։ Իսկ եռամսյա վարժական հավաքների իրականացումը մանրուք է։

Չնայած, հիմա սա կքննարկեն, հետո կմոռանան, կսկսեն ուրիշ բան քննարկել։ Մեզ համակարգային և համալիր շատ լուրջ փոփոխություններ են պետք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ ցավով արձանագրելով, որ որևէ փոփոխության վրա իրական աշխատանք դեռ չի տարվում և այս պահի դրությամբ հույս էլ չկա, որ կիրականացվեն։ «Մնացածն ինչ արվում է, րոպեական բաներ են։ Հիմա ՊՆ-ում լուրջ մասնագետներ պետք է աշխատեն, որոշումներ կայացնեն, թե մեզ ինչ է պետք, ինչ է պետք անել, ինչ փոփոխություններ են պետք կատարել։ Իսկ սա հնարավոր է, եթե լինի նորմալ պետական համակարգ և նորմալ կադրեր։ Իսկ հիմա պետք եղած տեղում պետք եղած կադր չկա։ Իսկ եթե ռազմաքաղաքական ուղղությամբ ճիշտ աշխատանք չի տարվում, բանակը միշտ անհաջողության է մատնվելու։ Ներկա իրավիճակը նման է մի իրավիճակի, երբ մարդը հիվանդ է, օրգանիզմում վիրուս կա, բայց բժիշկը բուժում է միայն նրա ձեռքը։ Հիմա պատերազմից հետո խոսել եռամսյա վարժական հավաքների մասին, նշանակում է բուժել միայն հիվանդի ձեռքը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ, մի կողմից էլ, եռամսյա վարժական հավաքները համակարգային այլ հարցեր են առաջացնում, որոնց լուծումները ներկայումս չկան։ Մասնավորապես, հերթափոխի ու եռամսյա վարժական հավաքները, Հակոբյանի խոսքերով, ենթադրում են մարդուն երեք ամսով կտրել աշխատանքից, ընտանիքից, իր միջավայրից։ Բացի դրանից՝ հստակեցված չեն այդ մարդու սոցիալական երաշխիքները, վճարման հիմքերը և բազմաթիվ այլ խնդիրներ։ «Մարդը տիկնիկ չի, որ պահարանից հանես ու երեք ամսով տանես սահման։ Երբ դու տղամարդկանց մեծ քանակի եռամսյա զորահավաք ես անում, դա երկրում ունենում է նաև հետևանքներ՝ սկսած հոգեբանականից, մինչև այլ խնդիրներ։ Մեկը, օրինակ, նայում է ու տեսնում է, որ իրեն զորահավաքով երեք ամսով տանում են, իսկ մյուսն իր համար ազատ փողոցով զբոսնում է, քանի որ ժամանակին ասպիրանտուրա է սովորել փողով ու ազատվել է բանակից։ Ինչի պետք ա տաքսիստը կամ ավտոէլեկտրիկը գնա զորահավաքով, իսկ ինչ-որ մեկը տաքուկ աշխատասենյակում բիզնեսով զբաղվի։ Հասարակ բան է, արդեն 60 օր է՝ զորահավաքով շատ տղաների տարել են, նա չի աշխատում, փող չի ստանում, բա, այդ մարդու ընտանիքն ինչպե՞ս պետք է ապրի, 17 հազար դրամ աջակցությա՞մբ։

Ձեռքը խփել սեղանին և, օրինակ, ասել, թե եռամսյա վարժական հավաքներ ենք սկսում, այդպես չէ։ Պետք է այնպես անել, որ որոշումները լինեն տրամաբանական»,- ասաց Հակոբյանը։

Փորձագետի խոսքերով՝ եթե անգամ նման որոշման խիստ անհրաժեշտություն կա, ապա պետք է մարդուն շահագրգռել, որ համաձայնի դրան։ «Օրինակ՝ սահմանել բարձր աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ, բարելավել բանակի պայմանները՝ սկսած կենցաղայինից։ Կրկնում եմ, մեզ հարկավոր են համակարգային լուծումներ։ Եվ քանի դեռ մենք չենք գնացել համակարգային լուծումների, մասնավոր լուծումները կլինեն ոչ բավարար։ Իսկ հիմա հատվածական լուծումների ենք փորձում գնալ։ Մեր երկիրը հիմա խոր ճգնաժամի մեջ է, որից դուրս գալու համար հարկավոր է համակարգային լուծումներով ծրագիր»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում