ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում ընտրություններն անցկացվում են երրորդ աշխարհի երկրների մակարդակով:
«Մենք կարծես երրորդ աշխարհի երկիր լինենք», – Թրամփի խոսքերն են մեջբերում Սպիտակ տան լրագրողները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը հաղթող է ճանաչվել ևս երկու նահանգներում: Նևադայում ընտրությունների արդյունքները հաստատվել են Գերագույն դատարանի կողմից: Փենսիլվանիայի ղեկավար Թոմ Վուլֆն անձամբ հայտարարել է, որ նահանգում անցկացված ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը: Արդյունքները դեռևս չեն ամփոփել Արիզոնան, Վիսկոնսինը և Ջորջիան:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 3-ին: Ընտրիչների կոլեգիայի նիստը, որը վերջապես կհայտարարի ԱՄՆ նախագահի անունը, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: