Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Նոր հրատարակություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել մի շարք աշխատություններ:

Մայր Աթոռը վերահրատարակել է Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունք» աշխատությունը, որն առայժմ միակ հրատարակված գործն է հայկական կանոնագիտական գրականության մեջ և նախատեսված է Հայոց Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման համար: Կարևոր այս ձեռնարկը հրատարակվել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Զգոն եպս. Տեր-Հակոբյան հիմնադրամի» կողմից:

Լույս է տեսել Ս. Ներսես Շնորհալու Նամականին (Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ): Նամականին գրաբարից թարգմանել է Սեդա Ստամբոլցյանը: Ներկա միջնադարյան նամականին՝ կազմված երկու մասից, ներկայացնում է 12-րդ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, Ս. Ներսես Շնորհալին և Գրիգորիս Դ-ը։ Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամբրոնացին է, բովանդակում է Հայ և Բյուզանդական Եկեղեցիների միջև 1165-1178 թթ. շրջանում ձեռնարկված միության փորձին առնչվող վավերագրեր, իսկ երկրորդ մասը ներկայացնում է բացառապես ս. Ներսես Շնորհալու նամակները՝ գրված տարբեր անձանց ու այլևայլ առիթներով։ Գիրքը հրատարակվել է Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: Նույն բարերարի հովանավորությամբ հրատարակվել է նաև նախածերենցյան վեց խմբագրությունների Համաբարբառ Հայսմավուրքի յոթերորդ հատորը, որը բովանդակում է հուլիս ամսին եկեղեցում ընթերցվող նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը:

Մայր Աթոռի տպարանը լույս է ընծայել նաև Մայր Աթոռի Դիվանատան աշխատակից Տ. Ադամ քահանա Մակարյանի «Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)» գիրքը: Աշխատության մեջ մատչելի ձևով տրվում են աստվածաբանական և եկեղեցագիտական համառոտ գիտելիքներ, որոնց հաջորդում են կյանքի տարբեր ոլորտներին առնչվող և հոգևորի հետ կապ ունեցող իրողությունների բացատրություններ և ուսուցումներ` աստվածաշնչյան մեջբերումներով, Սուրբ Հայրերի գրվածքներից, Եկեղեցու պատմությունից քաղված տեղեկություններով: Հեղինակն առանձին բաժին է նվիրել աղանդավորական ուսմունքներին ու դրանց հերքմանը, տրված են նաև հորդորակներ, որոնց նպատակն ընթերցողին հավատքի ու աստվածսիրության մեջ ամրապնդելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում