Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որով կոչ է արվում սառեցնել ԵՄ-ից ցանկացած միջոցների փոխանցումը Մինսկ, ներառյալ Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին:
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 613, դեմ՝ 41 պատգամավոր:
Բանաձևում Եվրախորհրդարանի անդամները նաև խնդրում են «օպերատիվ, մանրակրկիտ, անկողմնակալ և անկախ հետաքննություն անցկացնել» Բելառուսում բողոքի ցույցի մասնակից Ռոման Բոնդարենկոյի մահվան կապակցությամբ:
ԵԽ բանաձևը խորհրդատվական բնույթ ունի: