Բուենոս Այրեսի կենտրոնում Դիեգո Մարադոնայի երկրպագուների և ոստիկանության մասնակցությամբ անկարգությունները վերաճել են լուրջ բախումների: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները արգելափակել են Արգենտինայի նախագահի պալատ տանող պողոտան: Հենց այնտեղ է տեղի ունենում Մարադոնայի հրաժեշտի արարողությունը:
Երկրպագուների դեմ զրահամեքենաներ են դուրս բերել: Ոստիկանության ուղղությամբ շշեր են նետվում, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին արցունքաբեր գազ է կիրառում:
Ըստ AS-ի տվյալների, ոստիկանության հետ բախումների արդյունքում արդեն տուժել են մի քանի երկրպագուներ: Դեպի դագաղ հերթը յոթ թաղամաս է ընդգրկում, արարողությունը կտևի երկու օր: