Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ), որը հանդիսանում է նոր տիպի կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մշակողը, առաջարկել է այն համակցել բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութի հետ: Այս մասին ասվում է «Սպուտնիկ V»-ի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հրապարակման մեջ նշվում է, որ AstraZeneca-ի պատվաստանյութը ցույց է տվել 62% արդյունավետություն:
«Եթե ընկերությունը նոր կլինիկական փորձարկումներ կատարի, արդյունավետությունը բարձրացնելու համար խորհուրդ ենք տալիս փորձել սխեմա, որը զուգակցում է AstraZeneca-ի և «Սպուտնիկ V»-ի ներարկումը, որը հիմնված է մարդու ադենովիրուսի վրա»:
ՌՈՒՆՀ-ից հավելել են, որ երկու պատվաստանյութերի համադրությունը կարող է կարևոր լինել կրկնապատվաստման համար: