Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ռուսաստանի հայերի միությունը վարչապետի հրաժարական չի պահանջել, ոչ մի որոշում չի կայացրել․ Աբրամյանը շտապ ժամանել է Հայաստան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եռօրյա այց է կատարել Հայաստան։ Նոյեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արա Աբրահամյանը մի շարք հանդիպումներ է ունեցել առանձին քաղաքական գործիչների հետ։ Նոյեմբերի 24-ին Երևանում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան՝ կոնգրեսի և ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ստեղծված հետպատերազմյան իրավիճակի հետ կապված հարցեր։ Արդյունքում եկել են եզրահանգման, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, պետք է ընտրել նոր վարչապետ և ձևավորել ճգնաժամային կառավարություն, վարչապետ ընտրել այն քաղաքական առաջնորդին, որն ունի ճգնաժամից երկիրը դուրս բերելու հստակ տեսլական, այնուհետև մեկ տարի անց կազմակերպել արտահերթ ընտրություններ, վերացնել «սև-սպիտակ» տարանջատումները։ Իսկ ճգնաժամային շրջանի կառավարությունը կարող է ղեկավարել միայն այն առաջնորդը, որը ոչ միայն կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլ նաև կներկայացնի յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետը (պատասխանատվություն կրելով հնարավոր ձախողման համար), ինչպես նաև, որ հատկապես կարևոր է, իրականացման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում կլոր սեղան են կազմակերպել, քննարկել երկու հարց. «Ազգային շահերի շուրջ ազգային համախմբվածության հարց ենք դրել։ Երկրորդ հարցը եղել է՝ ինչպես օգնել փախստականներին տեղավորվել, ինչպես օգնել վիրավորների և զոհերի ընտանիքներին։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվել, անդրադարձ եղել է, բայց որևէ որոշում դրա հետ կապված չեն կայացրել։ Հիմնական քննարկման առարկան եղել է ազգային շահի շուրջ համախմբումը։

Դիտարկմանը, թե ինչպես է Ռուսաստանի հայերի միությունը պահանջում վարչապետի հրաժարականը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարցազրույցում ըստ էության նշում է, որ նման անհրաժեշտություն չի տեսնում, ստացվում է՝ միությունը Մոսկվայի որոշմանը դեմ որոշում է կայացնո՞ւմ, Աղայանը նշեց. «Ով կլինի վարչապետ, նման խոսակցություն չի գնացել, հրապարակված հաղորդագրության մեջ էլ չեք կարող տեսնել նման բան, որ մենք թեկնածու ենք առաջադրում։ Մենք ոչ մի որոշում չենք կայացրել վարչապետի թեկնածուի հետ կապված»։

Հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է արդյոք Արա Աբրահամյանը 16 կուսակցությունների հետ։ Աղայանը նշեց, որ հանդիպում եղել է առանձին կուսակցությունների ղեկավարների հետ։ Արա Աբրահամյանը եռօրյա այցի ընթացքում շատ հանդիպումներ է ունեցել։

Հարցին՝ նախկինում երբևէ համարձակ հայտարարություններով աչքի չընկնող միությունը ինչո՞ւ է որոշել այսպիսի հայտարարություններ անել, ՌՀՄ փոխնախագահը նշեց, որ կլոր սեղան քննարկում է տեղի ունեցել, իսկ վարչապետի թեկնածու ով կլինի, նման խոսակցություն չի եղել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում