Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Դոմինոյի վտանգավոր էֆեկտը. ինչ է կատարվել Սոթքում, ինչպես են հասել ադրբեջանցիները

Իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքները, պարզաբանել է Հայաստանի ՊՆ-ն, կապված Վարդենիս՝ Սոթքի հանքավայր ադրբեջանական ներխուժման մասին տեղեկությունների հետ, որ տարածվեցին նոյեմբերի 26-ի երեկոյան՝ տեսանյութերի հետ միասին: Ըստ տեղեկությունների, որ հայտնել էին Սոթքի դպրոցի տնօրենը, համայնքապետը կամ հանքի աշխատակիցներ, ադրբեջանցիները մտել են հանքի տարածք և պահանջել են հեռանալ՝ ասելով, որ դա ադրբեջանական տարածք է: Վարչապետի խոսնակը հերքել է, թե ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, բայց լուրերը շրջանառվել և, ըստ էության, տեսանյութերով հաստատվել են, որ ադրբեջանցիները առնվազն շատ մոտեցել են հանքին: ՊՆ-ն պարզաբանել է, որ, քանի որ ԽՍՀՄ-ից հետո, ըստ էության, չի եղել հայ-ադրբեջանական սահման այդ հատվածում և եղել է Հայաստան-Արցախ, այժմ ադրբեջանցիներին հանձնելուց հետո կա սահմանագծման անհրաժեշտություն: Այդ ամենն, անշուշտ, հասկանալի է, սակայն անհասկանալի է, թե ադրբեջանցիները ինչպես են անարգել հասել մինչև Սոթք: Խոսքն այն մասին չէ, որ նրանք պետք է հասնեին, այսպես ասած, մարտերով: Հարցն այն է, որ Հայաստանի կառավարության համար, որը ստորագրել է եռակողմ համաձայնագիրը և, ըստ այդմ, Քարվաճառի հանձնման ժամանակացույցը, խնդիրը պետք է լիներ կանխատեսելի: Եվ կանխատեսելի լինելով, այն պետք է լիներ իր զգայունությամբ հասկանալի: Հետևաբար, չպետք է լիներ այսպես ասած՝ տեղեկատվական անակնկալ, և Սոթքի հանքավայրի աշխատակիցների ու բնակիչների համար չպետք է լիներ «ադրբեջանցիների անսպասելի այց»: Նրանք չպետք է հասնեին Սոթքի հանք և առավել ևս առաջացնեին աժիոտաժ:

Ըստ այդմ, միանգամայն հասկանալի լինելով բացատրությունը սահմանագծման անհրաժեշտության վերաբերյալ, այդուհանդերձ անհասկանալի է, որ խնդիրը հանկարծ դառնում է անակնկալ, հարցադրումներով հանդերձ՝ ինչպես են ադրբեջանցիները հասել այդտեղ: Այս պատկերն ավելանում է Արցախում ևս սահմանագծման անորոշություններին, որ արձանագրվում են այս օրերին թե՛ գյուղերի, թե՛ գյուղերին կից տարածքների վերաբերյալ: Այդ ամենն էլ իր հերթին առաջացնում է հարցեր, թե որքանով է հայկական կողմը տիրապետում իրավիճակին, դրա զարգացումներին: Սա ընդհանրապես առաջացնում է հարցեր, այսպես կոչված, եռակողմ համաձայնագրի հետ կապված, այն իմաստով, թե ստորագրությունից ու պարտավորություններից բացի, հայկական կողմն այդ համաձայնագրում կա՞ որպես որևէ իրավասություն ունեցող սուբյեկտ: Սրանք հարցեր են, որոնք էապես առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ հանրային տրամադրություններին և թե՛ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարկին, պետական արժանապատվությանը: Տպավորություն է, որ Հայաստանում փլուզված է անվտանգության համակարգը ընդհանրապես: Համենայնդեպս ստեղծված են այդպիսի տպավորության բոլոր նախադրյալները, և դրանք չչեզոքացնելու պարագայում դոմինոյի խիստ վտանգավոր էֆեկտը կարող է բերել լրջագույն հետևանքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում