Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Նույնը կլինի՝ ինչպես Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքը. Բելգիան կճանաչի՞ Արցախի անկախությունը

Բելգիայի խորհրդարանի լիակատար նիստերի օրակարգ է մտնում Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Այս նախագծով կոչ է արվում կառավարությանը բարեկամական հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ։ Թեմայի շրջանակում «Առաջին լրատվական»-ը զրուցել է Բելգիայի հայերի կոմիտեի մամլո և հաղորդակցության պատասխանատու Շահնուր Մինասյանի հետ։

– Պարոն Մինասյան, Բելգիայի խորհրդարանի լիակատար նիստերի օրակարգ է մտնում Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Ի՞նչ ակնկալիքներ կան։ Երեկ էլ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով:

– Մի փոքր համեմատական անցկացնենք երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի հետ, քանի որ այն լիարժեք ճանաչում չէ, պարզապես Սենատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։ Ինչպես տեսնում եք, Ֆրանսիայի ԱԳՆ-ն արգելակեց դա՝ նշելով, որ միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ոչ մեկի։ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը նմանատիպ կոչ էր արել կառավարությանը այլ ձևակերպմամբ։ Այսինքն՝ կոչ էր արվում ոչ թե ճանաչել Արցախի անկախությունը, այլ դիվանագիտական որոշակի հարաբերություններ հաստատել այնպես, ինչպես, օրինակ, Պաղեստինի հետ, որ, որպես ոչ լիակատար անկախ պետություն, ունի իր ներկայացուցչությունը Բելգիայում։ Հիմա պետք է սպասենք կառավարության արձագանքին։ Ըստ ամենայնի՝ նույնը կլինի, ինչպես Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքը։

Բելգիայում այս կոչ-բանաձևի նախաձեռնողն է դաշնային խորհրդարանում NVA կուսակցության խմբակցության ղեկավար Պետեր Դե Ռուվերը։ Այն երեկ քննարկվել է, պետք է մտնի լիակատար նիստ՝ կա՛մ կհաստատվի, կա՛մ ոչ։ Սա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոչ-բանաձև է։

– Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար ճիշտ ժամանակն է։ Հնարավո՞ր է որոշակի առաջընթաց։

– Փաշինյանն ինքն էլ է հայտարարում, թող Փաշինյանը ճանաչեր Արցախի անկախությունը, միայն ասելով չէ՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Դիվանագիտական լեզվով, կներեք, իհարկե, բայց բավականին անգրագետ հայտարարություն էր։ Փորձեմ չմիջամտել Հայաստանի ներքին գործերին, չնայած, երևի թե, դրա իրավունքն ունենք, միայն պարտականությունների մեջ չի սահմանափակվում մեր գործունեությունը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, չմոռանանք, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ է և իրոք այդ քայլը մի փոքր տարակուսելի է, որովհետև իր վրդովմունքն է արտահայտում, չէ՞ որ արցախյան հարցի լուծման մանդատը վստահված էր Մինսկի խմբին, և թե ինչու Ռուսաստանը, միակողմանի համաձայնության գալով Թուրքիայի հետ, փորձեց լուծել դա։ Եվ սա Ֆրանսիայի վրդովմունքն է, և պետք չէ ոգևորվել այդ ամենից։ Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, Հայաստանն առաջինը դա պետք է աներ։

Ֆրանսիայի, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը, բայց դա ինչ է տալիս։ Շատ ուրիշ հարցեր կան, նախ պետք է սահմանները ճշտվեն, հստակեցվեն։

– Այս եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համայնքում տրամադրությունները ինչպիսի՞ն են։ Հայաստանում այն լարվածություն է առաջացրել, մի մասը պահանջում է վարչապետի հրաժարականը։

– Ես Բելգիայի հայերի կոմիտեի անունից չեմ կարող ասել, կասեմ իմ անունից, բնականաբար, պարտվող վարչակարգը պետք է հեռանա։ Թող արդար ընտրություններ տեղի ունենան, հասարակությունը ինքը որոշի՝ նորից քվե կտա՞ Փաշինյանին, թող տան, բայց հիմա վստահության դեֆիցիտ կա, դրա համար պետք է լինեն ընտրություններ։ Բնականաբար, կա վրդովմունք և հիասթափություն, բայց մենք շարունակում ենք մեր գործունեությունը և հերթական օգնության խմբաքանակն ենք ուղարկում Հայաստան, այսինքն՝ անում ենք այն, ինչ պետք է անենք՝ անկախ նրանից՝ ով է ղեկավարը։ Հայրենիքն ու պետությունը տարբեր բաներ են, պետք է տարանջատենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում