Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Ուկրաինան Արցախից հեռու է միայն աշխարհագրապես. վտանգավոր լարում

Ռուսական «Սպուտնիկը» հայտնում է, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետության օդային սահմանների մերձակայքում նկատվել են թուրքական արտադրության անօդաչուներ, որոնք պատկանում են Ուկրաինայի ԶՈՒ-ին: Կրեմլի խոսնակ Պեսկովը նախօրեին հայտարարել է, թե չի կարծում, որ կան այդ ուղղությամբ իրավիճակի լարման պատճառներ կամ հավանականություն:

Միաժամանակ, սակայն, ռուսական տարբեր շրջանակներ, «Տելեգրամ» ալիքներ և անգամ փաստորեն պետական գործակալություն տալիս են ազդակներ, որ իրավիճակն, այդուհանդերձ, լարվում է: Ավելին, լարվածության աճի մասին օրեր առաջ հայտարարել էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արտգործնախարարը՝ նշելով, որ հրադադարի խախտումները հաճախակիացել են և կան զոհեր:

Նշվում է նաև, որ ուկրաինական կողմը սահմանին կուտակում է նաև ծանր տեխնիկա: Միաժամանակ, չնայած Պեսկովի հայտարարությանը, ռուսական կողմը նոյեմբերի 26-ին հայտնել է մարդասիրական օգնության հարյուրերորդ շարասյան մասին, որ ուղևորվել է Դոնբաս: Հատկանշականն այստեղ այն է, որ ուկրաինական կողմը տարիներ շարունակ մեղադրել է Ռուսաստանին, որ մարդասիրական օգնության անվան տակ տեղափոխվում է սպառազինություն և ծանր տեխնիկա: Հատկանշական է, որ Ռուսաստանը հայտնում է 100-րդ շարասյան մասին: Հատկանշականն, իհարկե, կլոր թիվը չէ, այլ իրավիճակի լարվածության աճի հնարավորության մասին խոսակցության ֆոնին մարդասիրական շարասյան մասին հայտնելը: Այսինքն՝ ակնարկը, որ ՌԴ-ն, քիչ հավանական համարելով լարումը, այդուհանդերձ պատրաստվում է դրան:

Ամբողջ հարցն այն է, սակայն, թե պատրա՞ստ է արդյոք ռուսական կողմը թուրքական անօդաչուների դեմ պայքարին: Սա է, թերևս, գլխավոր հարցը, որովհետև, այսպես ասած ռուսական զենքը կամ ռուսական պաշտպանական համակարգը Արցախում, ըստ էության, երրորդ պարտությունը կրեց թուրքական անօդաչուներից: Առաջինն Իդլիբում, հետո Լիբիայում, Արցախում, և տեղեկություններ են շրջանառվում, որ ուկրաինացիները ոգևորվել են հենց այդ շարքից և կարծում են, որ հնարավոր է ռազմական խնդիրներ լուծել իրենց մոտ էլ: Այստեղ կասկած չկա, որ Կիևին ոգևորում է Անկարան:

Դեռևս Արցախի դեմ պատերազմի օրերին Էրդողանն ընդունեց Զելենսկուն և «Բայրաքթարները» այդ հանդիպման առանցքում էին: Միաժամանակ հայտնի է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմում գործողություններին հետևել են նաև ուկրաինացի մասնագետներ: Թուրքիայի մոտիվը միանգամայն հասկանալի է՝ ճնշում Ռուսաստանի վրա քաղաքական պայմաններ թելադրելու համար:

Եվ այդ պայմանները, անշուշտ, կարող են վերաբերել, կամ վստահաբար վերաբերելու են ոչ միայն Արևելյան Ուկրաինային: Ավելին, Անկարան, թերևս, այս փուլում Ուկրաինայի ուղղությամբ առանձնապես խորանալ չի էլ պատրաստվում, բայց լարում առաջացնելով այդ ուղղություններում պայման թելադրել Ռուսաստանին՝ կարող է փորձել միանգամայն: Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական ուղղությամբ լարվածության աճի հանդեպ շատ զգայուն կարող է լինել իրավիճակը Արցախում, եթե ոչ ռազմական, ապա քաղաքական իրավիճակը: Այսինքն՝ Ուկրաինան այդ առումով հեռու կարող է թվալ միայն աշխարհագրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում