Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Այսօրվա քննարկումները ոնց որ խորացրեցին մեր երկրում եղած ճգնաժամը, որովհետև մենք սկսեցինք ռազմական դրության հարցի չեղարկումից և ավարտեցինք ռազմական գործողություններով և Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով` ռազմական դրությունն անհրաժեշտություն է»,- հայտարարեց ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ Սրբուհի Գրիգորյանը ճիշտ ասաց. «Մեր պարտությունը սկսվել է Հոկտեմբերի 27-ից: Մենք 20 տարի քայլ առ քայլ մոտեցել ենք այս պարտությանը: Մենք որոշել էինք, որ գործելու է Կազանյան կամ Լավրովյան պլանները, դրա համար էլ առաջնագծի ինժեներական աշխատանքները մնացին չլուծված: Եվ պատահական չէ, որ երկու մարդու անուն մնաց ստվերում` Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մինչդեռ հիմա իրար ենք մեղադրում»:
«Պաշտպանության նախարարը դիպուկ բնութագրեց. 2016-ի նման մի քանի հաղթանակ, և մենք կկորցնենք Արցախը: Եկեք միասին բանակի բեռը թեթևացնենք»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը և միասնության կոչ արեց:
Մանրամասն՝ տեսանյութում:
Մանրամասն՝ տեսանյութում: