Այս պահերին Բուենոս Այրեսում շարունակվում է Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնային հրաժեշտի արարողությունը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 25-ին:
Նախագահական պալատի մոտ, որտեղ տեղի է ունենում ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը, հազարավոր երկրպագուներ հսկայական հերթ են կազմել: Իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներ են սկսվել նրա որոշ տարածքներում: Երկրպագուները փորձել են հեռացնել ցանկապատերը՝ ոստիկանությանը դրդելով ուժ կիրառել: