Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Պարոն Մելքումյան, ես կարող եմ պատմել, թե ինչ եք արել դուք, ինչ կարող եք պատմել ձեր թոռներին, ինչ կարող էիք անել և չեք արել: Պարոն Աբովյանը, պարզվում է, որ բուռն ելույթների տաղանդ ունի: Իսկ գիտեք, թե քանի անգամ է մասնակցել ԵԱՀԿ ԽՎ նիստերին»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով` հիմա ոչ թե աթոռակռվի, այլ խնդիրները լուծելու ժամանակն է:
Պատգամավորի ելույթի ժամանակ տեղից ռեպլիկներ էր հնչեցնում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ ընդհատել դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին:
«Մեր ժողովուրդը շվարած նայում է քաղաքական այլընտրանքներին: Ինձ ավելի շատ մտահոգում են այն մարդիկ, ովքեր շատ մեծ թիվ են կազմում և տեսնում են քաղաքական դաշտի ամայություն: Մեր քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ ունենալու արժանի առաջնորդ»,- շարունակեց Համազասպ Դանիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: