Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

«Արթուր Աղաբեկյանը եկել, զինվորներին ասել է՝ Հադրութը ծախված է, իզուր եք կռվում»

Երեկ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ասուլիսին անդրադարձել է Հադրութի գործողություններին։ Նա ասել է, որ քչերն էին սպասում՝ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ. որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում։ Նրա կարծիքով՝ սա ավելի շատ ռազմական կորուստ էր, քան քաղաքական: Նա պատմել է, որ քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում, նախ՝ դիվերսանտներ են հայտնվել քաղաքում, որոնք եղել են հայկական զինվորական համազգեստով։ Ավելին՝ նրանք շփվել են հայերենով։

«Հատուկջոկատայինները մտնում էին, մաքրում քաղաքը, բայց այդ ժամանակ էլ սկսվում է հրետանային կրակ, իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները»,- պատմել է Պեգովը։

Ազատամարտիկ Ժորա Սափեյանը, որ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի կեսը եղել է Հադրութում, մասնակցել պատերազմական գործողություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հադրութի հետ կապված մեկ բան կարող է ասել, ներսում դավադիր ուժեր էին հայտնվել։ «Արթուր Աղաբեկյանի նմանները գալիս էին Հադրութ, ապատեղեկատվություն տարածում։ Նա եկել, զինվորներին ասել է, որ Հադրութը ծախված է, եկեք մյուս գյուղերը պաշտպանեք»,-պատմեց Ժորա Սափեյանը։

Սափեյանը պատմեց, որ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները, հրետանային կրակ էր բացված, զինծառայողները դիմում էին փախուստի։ «Նախագահ Արայիկ Հարությունյանը, Հադրութի շտաբի դիմաց կանգնած, երեխայի պես լաց էր լինում, որ գնում էին, ասում էր՝ ինչո՞ւ եք գնում, ասում էին՝ ծախել եք Հադրութը։ Արայիկ Հարությունյանը իմ ներկայությամբ է լացել, դավադիր ուժերը անընդհատ հայտարարում էին, թե Հադրութը ծախված է։ Քոչարյանասերժական թիմի ներկայացուցիչներ էին։ Բոլորին ասում էին՝ իզուր եք կռվում, ծախված է Ղարաբաղը, բոլորին նման տեղեկատվություն էին ներարկում»,- հավելեց նա։

Ազատամարտիկը նշեց, որ արդեն իսկ պատասխանատվության պետք է կանչվեին բոլոր մեղավորները։ «Հրամկազմը փախավ, ամեն օր մի դավադիր բան էր լինում, զինվորի ոգին այդպես ջարդվեց։ Ու հիմա բոլորը գիտեն Արթուր Աղաբեկյանի հայտարարությունների մասին»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում