Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Ո՞ւր է պետությունը, հիմա խնդիրներ ունենք, որ չենք լուծի: Ինչո՞ւ պետք է հայը ադրբեջանցուն խնդրի թույլ տալ իր ապրանքները հանելու»,- հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Քարվաճառում երեկ դրված դարպասները այսօր կոտրվել են, ու իրենք առաջ են գալիս. հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց, բայց Սոթքը արդեն ՀՀ տարածք է»,- հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: