Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Հնարավոր խնդիրներից խուսափելու և հավասարակշռված լուծումներ գտնելու նպատակով ՊՆ-ն մշակել է համապատասխան իրավական ակտեր»,- հայտարարեց ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով, սակայն, դրանք կարիք ունեն շրջանառվելու ու քննարկվելու այլ նախարարություններում և մասնագիտական շրջանակներում. «Առաջարկում ենք նախագիծը այս տեսքով ընդունելուց ձեռնպահ մնալ: Միայն ռազմական դրությունը վերացնելը մեզ կկանգնեցնի նոր խնդիրների առաջ»:
Մանրամասն՝ տեսանյութում: