Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Մարդիկ մնացել են միայնակ իրենց խնդիրների հետ. ո՞ւր են պետական այրերը, որ հուշագրի շրջանակներում պետք է գործողություններ իրականացնեին»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նա, հիշեցնելով պատերազմի առաջին օրը վարչապետի հնչեցրած միտքը` «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի», ասաց. «Սա ի՞նչ մեսիջ է»:
Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ընդդիմությունը օգնել է, ինչով հնարավոր է եղել. «Ի տարբերություն մեծամասնության` ԲՀԿ-ն իր աշխատավարձն է տվել հիմնադրամին: Լավ եմ անում, քիչ ենք անում, ձենդ կտրի… Պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը: Ինչքա՞ն պետք է էս պարտված իներցիան շարունակվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: