Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Իմ աչքի առաջ մահանում էր միջազգային իրավունքը: Սեպտեմբերի 27-ը սկսվեց 1890-ականների երկրորդ կեսին. այսօր արժևորեք բանակին»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը և ուշադրություն հրավիրեց քարտեզի վրա:
«Սա պատերազմ չէր, այլ շղարշ էր մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով Հայոց ցեղասպանություն հերթական փուլն իրագործելու համար»,- ընդգծեց նա և հավելեց. «Ժողովուրդ, ինչքան ծանոթ ու բարեկամ ունեք, որ այս 30 տարիներին Նոր տարին անցկացնում էին Թուրքիայում: Խի՞ էին գնում»:
Անդրադառնալով ռազմական դրությանը` նա ասաց. «Ռազմական դրությունը պետք է հանվի, երբ հանգամանքները թույլ տան: Այս իրավիճակում դա անելը անթույլատրելի է»:
Մանրամասն՝ տեսանյութում: