Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Ռազմական դրությունը պահպանելու հիմնական փաստարկները հումանիտար ոլորտից են»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը` տարակուսանք հայտնելով, որ որպես զեկուցող հանդես է գալիս առողջապահության փոխնախարարը:
Նա նշեց, որ ինքն ակնկալում էր լուրջ փաստարկներ և զինվորականների ներկայություն. «Եթե իրավական փաստարկները անբավարար են, հիմնավորվում են քաղաքական դրդապատճառները: Ուստի նախևառաջ քաղաքական մեծամասնությունը պետք է շահագրգռված լիներ այս սահմանափակումներից ազատվելու հարցում»:
Մանրամասն՝ տեսանյութում: