Հայաստանի հարցերը լուծվում են դրսում, իշխանությունները ասելիք չունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի կաումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ այսօր ունենք ավելի վատ վիճակ, քան մինչև 2018 թվականը․ «Կառավարությունն ընդհանրապես չունի գործողությունների համակարգում: Հայաստանը մեկուսացված է, դիվանագիտություն չի իրականացվում, դարձել է անձնակենտրոն երկիր, պետական համակարգ գոյություն չունի»: