Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ մեր սերունդները հետագայում հարցնելու են. «Էդ ոնց եղավ, որ մեր երկրի տարածքի 1/3-ը սեպտեմբեր-հոկտեմբերին հանձնվեց թշնամուն: Երկիրը կառավարվել է այնքան անշնորհք, որ հասցվել է սրան»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը և հավելեց, որ ժողովրդի բերած իշխանությունը ժողովուրդն էլ պետք է ճանապարհի:
Նրա խոսքով` ԱԳ նախարարի հրաժարականը ամենահեշտ բանն է. «Եղբայր, ո՞ւր ես գնում, ի՞նչ որակի հարաբերություններ ունեիր քո ռազմավարական դաշնակցի հետ: Պետք է գա և ասի, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ է արել: Հողերը տալուց հետո հրաժարական տալը ամենահեշտ բանն է: Պաշտպանության նախարարն էլ պետք է գա ասի, թե ինչը չի արվել: Այսօր Հայաստանն է կանգնած մեծ աղետի առջև: Գլխիկոր, բարոյապես ընկճված մարդը ինչ բանակցություն պետք է վարի: Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ոչ թե Իլհամ Ալիևի, այլ նրա հոր` Հեյդար Ալիևի պրոյեկտը»:
Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև քաղաքական մեծամասնությանը. «Ուրեմն դուք էլ եք կիսում հողեր հանձնելու պատասխանատվությունը: Արա, ձեր մեջ մի տղամարդ չկա՞, որ գա ասի՝ մեզ մոտ դա չստացվեց, մենք պարտվել ենք և պետք է հեռանանք»:
Նա շնորհակալություն հայտնեց ԵՊՀ գիտական խորհրդին և ԳԱԱ-ին:
Մանրամասն՝ տեսանյութում: