Հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում ուսուցիչ Սամյուել Պատիի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս դպրոցականի, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Երեք անչափահասների մեղադրանք է առաջադրվել ուսուցչի սպանությանը «մեղսակցության» մեջ:
Այս գործով, ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 10 մարդու:
Հոկտեմբերի 16-ին մարդասպանը գլխատել է պատմության ուսուցիչ Սամյուել Պատիին, որը դասի ժամանակ ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Սպանությունից առաջ ուսուցիչը սպառնալիքներ է ստացել: Մարդասպանը ոստիկանության կողմից գնդակահարվել է: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը հաղորդել է, որ հարձակվողը ծագումով ՌԴ-ից է, ազգությամբ՝ չեչեն իսկ փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում: