Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Կապիտուլյացիա ստորագրած մա՞րդն է սպառնալիք, թե՞ ռազմական դրությունը հանելը»,- իր ելույթում հարցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:
Նրա խոսքով` մեր բանակը չի պարտվել, պարտվել են վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը իրենց ապաշնորհ կառավարման արդյունքով:
Դիմելով Հովհաննես Իգիթյանին` նա ասաց. «Դասեր տալու փոխարեն՝ զբաղվեք գերիների հարցով»:
Մանրամասն՝ տեսանյութում: