
Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը աճել է՝ կազմելով 1112 մարդ, ևս 39 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:
COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի խոսքով, երկրում 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3801 նոր դեպք, ապաքինվել է 3200 մարդ:
Թբիլիսիում հայտնաբերվել է 1.293 նոր դեպք, Իմերեթիում՝ 793, Աջարիայում՝ 475, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 371, Քվեմո Քարթլիում՝ 270, Շիդա Քարթլիում՝ 232, Կախեթիում՝ 129, Գուրիայում՝ 80, Մցխեթա-Մթիանեթիում՝ 70, Սամցխե-Ջավախեթիում՝ 62, Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթիում՝ 26:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 118.690 է, ապաքինվել է 98.781 մարդ: