Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, բայց դրանք այն աստիճանի, բոլոր ոլորտներում չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ կառավարությունը հրաժարական չի տալիս:
«Օրինակ՝ տնտեսական ոլորտը, չենք կարող ասել՝ ձախողվել է, որովհետև այդ ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք», – նշեց պատգամավորը: