Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին, նշեց. «Մենք հիմա տեխնիկական արհեստական խոչընդոտներ ենք քննարկում ռազմական դրությունը չեղարկելու համար՝ ձեր գերատեսչության անհեռատես քաղաքականության և անգործության պատճառով: Իսկ դուք չէի՞ք մտածում, որ մենք հումանիտար օգնություն պետք է ստանայինք առաջիկա 5 տարիներին: Այս ընթացքում ինչո՞վ եք զբաղվել»:
Նրա խոսքով` առողջապահության նախարարությունը չի կատարել իր տնային աշխատանքը:
Մանրամասն՝ տեսանյութում: