Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

Պատերազմից եւ զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Աբրահամյանի գրառումը՝ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, օրեր առաջ հայտարարել էի պատգամավորական մանդատս վայր դնելու մասին, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգի նոյեմբերի 24-ին լրացավ դիմումս հետ վերցնելու վերջնաժամկետը եւ այդ օրից ի վեր այլեւս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր չեմ։

Ինչպես դեռեւս սեպտեմբերի 25-ին էի գրել, երբ, ՍԴ նոր անդամների ընտրության հարցում ունենալով սկզբունքային անհամաձայնություն, որոշում էի կայացրել հրաժարվել մանդատից` չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։

Սեպտեմբերի 27-ին մանդատից հրաժարվելու դիմումս հետ վերցրեցի բացառապես մեկ պատճառով` պատերազմի օրերին աշխատել եւ իմ ունեցած լծակներն ու կարողությունները, հատկապես խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, լավագույնս կիրառել եւ ծառայեցնել ի շահ հայրենիքի։

Սակայն պատերազմից եւ զինադադարի խայտառակ ու ողբերգական հայտարարությունից հետո չեմ կարող շարունակել պատգամավորական գործունեությունս։ Սա որեւէ կերպ փախուստ չէ պատասխանատվությունից, ավելին` փախուստ չէ հսկայածավալ աշխատանքից, հումանիտար աղետի հետեւանքները չեզոքացնելու գործում ներգրավված եմ եղել առաջին իսկ օրվանից եւ շարունակելու եմ` անկախ կարգավիճակից, սակայն այս իրավիճակում Ազգային ժողովի մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում։

Իմ հասարակական գործունեությունը մանդատ ստանալուց ի վեր չի մեկնարկել, ես գործել եմ տասնյակ տարիներ որպես լրագրող, որպես հասարակական կառույցի ղեկավար եւ առաջիկայում էլ շարունակելու եմ աշխատանքս ի շահ պետության զարգացման եւ մեր հասարակության բարօրության։

Այսօր ամենակարեւոր ու հրատապ հարցը տնավեր դարձած արցախցիների սոցիալական խնդիրներն են, որոնցով սկսել եմ զբաղվել պատերազմի առաջին իսկ օրվանից, հետագայում ավելի ինստիտուցիոնալ մակարդակով կապահովենք կյանքի որակի բարձրացում։

Սակայն իմ հիմնական գործունեությունն առաջիկա տարիներին, որպես խիստ առաջնահերթություն, միտված է լինելու վիրավոր զինվորների վերականգնմանը` կրթական ու վերապատրաստման, կարողությունների զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով, որպեսզի հազարավոր երիտասարդներ, որոնք իրենց առողջությունն են զոհել հանուն հայրենիքի, լիարժեք կյանք վերադառնան եւ ունենան նոր արժեք ստեղծելու հնարավորություն։

Առաջիկայում կներկայացնեմ այս մեկ տարվա գործունեությանս հաշվետվությունը, ֆինանսական դրության մասին հայտարարագիրս հրապարակային է, բայց եւս մեկ անգամ պարզաբանեմ, որ 2020 թվականին մարտ ամսից ի վեր որեւէ պարգեւավճար չեմ ստացել, բացառությամբ սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնի կապակցությամբ (ի դեպ, շեշտեմ, որ պատգամավորական պարգեւավճարը մշտապես կազմել է ոչ ավել քան աշխատավարձի 30 տոկոսը` շուրջ 140 հազար դրամ)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում