Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Ունե՞ք մտավախություն, որ ՌԴ-ի ստանձնած պարտավորությունները կարող են հանկարծ չիրականացվել, և կարո՞ղ է Թուրքիայի, վերջերս նաև Ադրբեջանի սպառնալիքը առաջացնել հրադադարի խախտում: Արդյոք ՀՀ իշխանությունը չի՞ վստահում ՌԴ-ին` հանձին նախագահ Վլադիմիր Պուտինի, այս հարցում»,- Արեն Մկրտչյանին հարցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով` եթե վստահում եք ՌԴ-ին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել քաղաքական կյանքը:
Մանրամասն՝ տեսանյութում: