Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Որևէ զարգացում բացառել պետք չէ. խաղաղապահ ուժերը կարող են մնալ 5 տարուց ավելի

Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում չի սահմանափակվի միայն 5 տարով՝ ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, 5-ամյա ժամկետում անհրաժեշտ է հասցնել ստեղծել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կսահմանափակվի 5-ամյա ժամկետով»,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը «քաղաքական համաձայնության հարց է, որին հասել են», և որը ձևակերպված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։

«Կարծում եմ՝ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը, ու ես կարծում եմ և հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խնդիրներ կան, որոնք մենք պետք է լուծենք մինչև այս հնգամյա ժամկետի լրանալը, և կան խնդիրներ, որոնք ավելի երկարաժամկետ են, քան հինգ տարին: «Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, ապա այնպես չէ, որ տարածաշրջանում առկա կոնֆլիկտի մթնոլորտը հինգ տարում կլուծվի։ Այնպես որ, Փաշինյանի այն վարկածը՝ կապված այն բանի հետ, որ ռուսական ուժերը կմնան ավելի քան հինգ տարի, հիմնված է այդ իրողության գիտակցման վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք նրանք կմնան որպես խաղաղապահ ուժե՞ր, թե՞ հնարավոր է ռուսական ռազմաբազայի տարբերակը, քաղաքագետը պատասխանեց. «Որևէ զարգացում չեմ բացառում՝ մանավանդ այնպիսի զարգացում, որը կախված է Մոսկվայի որոշումից, Մոսկվայի գնահատականներից՝ թե ինչպես Մոսկվան կգնահատի իրավիճակը ու այդ գնահատականից բխող ինչ քայլերի անհրաժեշտություն կտեսնի։ Հիմա միակ բանը, որը պետք է անել՝ չբացառելն է որևէ զարգացում։ Այդ թվում նաև այն, ինչ դուք թվարկեցիք, և նաև նրանք, որոնք դուք չեք թվարկել»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում սխալ են որակել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Նա կարևոր է համարել տարանջատել զինվորական խաղաղապահների և ԼՂ-ում ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը. «Մի կողմից՝ հարկավոր չէ ամբողջությամբ տարանջատել, բայց նաև պետք չէ շփոթել մեր զինվորական խաղաղապահներին, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, ԼՂ-ում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Համատեղ հումանիտար կենտրոնը թափ է հավաքում։ Խնդիրներն այնտեղ մեծաթիվ են, որոնք խորացել են պատերազմի հետևանքով, և ահա հումանիտար կենտրոնը հենց դրանցով էլ զբաղված է, և ամեն ինչ այդ շրջանակում է կատարվում»,- ասել է նա։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ դրանք նույնը չեն, որովհետև այնուամենայնիվ խոսքը տարբեր սուբյեկտների մասին է՝ տարբեր խնդիրներով. «Բայց ի վերջո դրանք երկուսն էլ ռուսական տարածաշրջանային ազդեցության կարևորագույն գործիքներ են։ Այնպես որ, այստեղ միանշանակ պատասխանը ճիշտ չէ»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ՝ Փաշինյանը որևէ արտառոց բան չի ասել. «Պարտադիր չէ, որ հինգ տարուց գնան խաղաղապահները, կարող են և մնալ։ Դա տեսակետ է։ Բայց նման հեռանկարը նորմալ կլինի, եթե դրան զուգահեռ մենք բոլոր ոլորտներում ինտենսիվ պետականաշինությամբ զբաղվենք ու ունենանք լավ Հայաստանի Հանրապետություն»։

Ըստ Շիրինյանի՝ պետք է վերակազմավորել բանակը, պետական ապարատը մաքրել, ոչնչացնել գողապետությունը: «Եթե դա չլինի՝ ոչինչ էլ չի լինի։ Հայաստանն ու Արցախի մնացած հատվածը պետք է անցնեն բնականոն զարգացման հունին։ Մինսկի խմբի շրջանակներում էլ պետք է շարունակել իրավունքի ու տարածքի վերականգնման հարցը։ Փաշինյանն ընդամենը տեսակետ է հայտնել, պետք է նայենք տեսնենք, թե հինգ տարվա արդյունքներն ինչպիսին կլինեն»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում