Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Բոլորս ծայրաստիճան զայրացած ու նեղացած ենք. Հարութ Սասունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

– Պարոն Սասունյան, շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ հայկական համայնքում չափազանց լարված վիճակ է։ Դաշնակցությունը ԱՄՆ-ում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

– Ես տեղյակ չեմ, միակ բանը, որ տեսնում եմ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, այն է, որ մի մասը պաշտպանում է Փաշինյանին, մյուս մասը պահանջում է նրա հրաժարականը։  Եվ որևէ կազմակերպված շարժման մասին տեղյակ չեմ թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից։

– Նշում են, որ Դաշնակցությունը ուզում է ամեն գնով հասնել նրան, որ «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը տեղի չունենա։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։

Դրամահավաքը խոչընդոտելու որևէ քայլ չկա։ Եվ ոչ միայն վերջին պատերազմի ընթացքում, այլև երկար տասնամյակներ յուրաքանչյուրը ինչ ուզում, հայտարարում է՝ առանց ճշտելու։ Լսում են, հավատում են փողոցային խոսակցություններին։ Ես վերջին օրերին միլիոն բան եմ լսել, որի 90 տոկոսը սուտ է, բայց որոշ մարդիկ հավատում են այդ ստին և տարածում են։ Մեկ օրինակ բերեմ. Դաշնակցությունը ԱՄՆ  Լոս Անջելեսում ունի իր օրգանը՝ «Ասպարեզ»-ը, որը հենց այսօր հրապարակել է «Հայաստան» հիմնադրամի մամլո հաղորդագրությունը, որ հինգշաբթի տեղի է ունենալու մարաթոնը։ Եվ եթե Դաշնակցությունը դեմ լիներ, չէր հրապարակի, ճիշտ հակառակը՝ կհրապարակեին և կոչ կանեին ժողովրդին չմասնակցել դրամահավաքին, բայց նման բան չկա։

– Ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմյան հայաստանյան իրավիճակը։ Այս խմորումները ինչի՞ կհանգեցնեն։

– Նախևառաջ՝ ինչ էլ մտածենք Փաշինյանի մասին, բոլորս էլ ապրում ենք մեր կյանքի հավանաբար ամենացավալի օրերը Ցեղասպանությունից հետո, սա համատարած աղետ էր  մեր ազգի համար և հիշվելու է մեր պատմության մեջ երկար տարիներ։ Սա Ցեղասպանությունից ի վեր ամենամեծ աղետն էր։ Ես դեմ եմ, որ հայերը իրար դեմ լարվեն, իրար վրա հարձակվեն, իրար վիրավորեն։ Մենք շատ ցավալի դեպքեր ապրեցինք մեր թշնամիների պատճառով։ Եվ հիմա մենք էլ ավելի չբարդացնենք իրավիճակը՝ իրար վրա հարձակվելով և լրացնելով մեր թշնամիների արածները։ Մենք ունենք արտաքին թշնամիներ, բայց մենք չենք ուզում ունենալ ներքին թշնամիներ, դա շատ վատ է։ Իմ ցանկությունն է այս հարցը լուծել Սահմանադրության միջոցով։ Կարելի է անել հանրաքվե, ժողովրդին հարցնել՝ մեծամասնությունն ընդունո՞ւմ է այդ հայտարարությունը, թե՞ ոչ, ուզո՞ւմ է վարչապետը հրաժարական տա, թե՞ ոչ։ Ես ուզում եմ, որ ժողովրդի մեծամասնությունը որոշի, թե ինչ պետք է անի։ Ինձ չի հետաքրքրում, թե այս կամ այն մարդը ինչ է մտածում, ես միայն ուզում եմ անել այն, ինչ օրինական է և ժողովրդական։

– Պարոն Սասունյան,  համայնքում կա՞ հիասթափություն։

Այո՛, կա հիասթափություն, կա խորը մտահոգություն, ցավ ու վիշտ։ Շատ մարդիկ չեն կարողանում քնել գիշերները թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում և չեն կարողանում հաշտվել այն տարածքային կորստի հետ, որ ունեցել ենք։ Էլ չեմ ասում այն ընտանիքների մասին, որոնք զավակներ են կորցրել, կամ որոնց զավակները վիրավոր են։ Անկախ նրանից, թե ով ում է պաշտպանում, բոլորս ծայրաստիճան զայրացած ու նեղացած ենք և չգիտենք, թե ինչ պետք է անենք։ Միակ լուծումը, որ ես մտածել եմ, հետևյալն է. նախորդ շաբաթ Պուտինն իր հարցազրույցում ասել է, որ եթե Հայաստանն Արցախի անկախությունը ճանաչեր, դա կարող էր լուրջ ազդեցություն ունենալ այս դեպքերի վրա, ինչպես որ նա նշեց՝ ճանաչել է Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի անկախությունը, բայց  հայերը դա չեն արել, և այս հողերը պատկանում են Ադրբեջանին։ Սա հուշում է այն մասին, որ լավ կլիներ՝ հայերը ճանաչեին Արցախի անկախությունը։ Պուտինի խոսքերից կարող ենք եզրակացնել, որ լավ կլիներ՝ եթե հայերը ճանաչեին Արցախի անկախությունը։ Իմ կարծիքով՝ մենք պետք է այդ քայլին դիմենք, թեև մի քիչ ուշացած է, բայց կարևոր է։ Պուտինն ասում է, որ հայտարարությունը փոխելն ինքնասպանություն կլինի, առնվազն եթե մենք ճանաչենք Արցախի անկախությունը, դա մեզ մի խաղաքարտ կտա, որ բանակցություններում այս հարցի մասին խոսեն, և նաև այդ քայլի դիմաց մենք ինչ կարող ենք ստանալ ազերիներից։ Եվ քանի որ Պուտինն է առաջարկել այս քայլը, հավանաբար նա կողմ կլինի այսպիսի քայլի, և մենք հնարավորություն կունենանք այս իրավիճակում ինչ-որ բան փոխելու։ Ես, օրինակ, կուզեի, որ Մեղրիի ճանապարհը չեղյալ ճանաչվեր, և չթողնենք, որ Թուրքիան Նախիջևանի միջանցքի միջոցով գնա Ադրբեջան՝ իրագործելով իր երկարամյա թուրքական համաթուրանական երազները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում